Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել

Այցելեք arleam.love կայք, աջ անկյունում սեղմեք «Մուտք գործել» կոճակը և հետևելով հրահանգներին լրացրեք համապատասխան դաշտերը։

Ինչպե՞ս կարող եմ պատվիրել:

Մուտք գործեք arleam.love կայք, համապատասխան բաժիններից ընտրեք Ձեր նախընտրած ապրանքները, ավելացրեք զամբյուղի մեջ։ Գնումների զամբյուղում ստուգեք բոլոր տվյալների ճշտգրտությունը, լրացրեք անհրաժեշտ տվյալները և հաստատեք պատվերը կամ կապվեք հաճախորդների սպասարկման բաժնի հետ՝ +374 44 700 400 հեռախոսահամարով։

Ի՞նչ տեսականի ունեք։

Տեսականուն ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի համապատասխան բաժիններ՝ մրգեր, հյութեր, քաղցրավենիք, խորտիկներ, ոգելից խմիչքներ։

Ո՞ր ժամերին եք իրականացնում առաքումը։

24/7 գրաֆիկով:

Ո՞ր ժամերին եք առաքում պատվերը։

Պատվերի առաքման ժամն ընտրվում է Ձեր կողմից՝ նվազագույնը մեկ ժամվա ընթացքում:

Որքա՞ն է առաքման արժեքը։

3000 դրամ և ավելի գնումների դեպքում Երևանում առաքումն անվճար է, իսկ մնացած դեպքերում արժեքը կազմում է 1000 դրամ։

Երևանից դուրս առաքում ունե՞ք։

Դեռ ոչ

Ի՞նչ վճարային եղանակներ եք սպասարկում։

Կանխիկ, անկանխիկ, POS տերմինալ, idram, Telcell դրամապանակ:

Կարո՞ղ եմ պատվեր կատարել առանց կայքում գրանցվելու։

Այո, կարող եք:

Ինչպե՞ս կարող եմ պատվերը չեղարկել կամ փոխել։

Պետք է կապ հաստատեք հաճախորդների սպասարկման բաժնի հետ։

Ինչպե՞ս կապ հաստատեմ հաճախորդների սպասարկման բաժնի հետ։

Դուք կարող եք կապվել մեզ հետ 24/7;

հեռ. +374 (44)700-400

էլ․ փոստի հասցե՝ [email protected]

Chat/Hoory - անմիջապես կայքից/հավելվածից

Կնշե՞ք Ձեր էլ․ հասցեն։
Զեղչեր ունե՞ք

Մենք մշտապես առաջարկում ենք շաբաթական և սեզոնային զեղչեր, որոնց կարող եք ծանոթանալ այցելելով մեր կայք, սոցիալական էջեր, ինչպես նաև դիմելով հաճախորդների սպասարկման բաժին։

Կարո՞ղ եմ պատվիրել հավելվածի միջոցով։

Այո, կարող եք:

Հավելվածը վճարովի՞ է։

Ոչ

Խանութ ունե՞ք ։

Դեռ ոչ

Խանութներում Ձեր արտադրանքը վաճառվո՞ւմ է, թե ոչ։

Այո, մեր գործընկերների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Քանի՞ տեսակի խնձոր ունեք։

4՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես, Գրեննի Սմիթ:

Քանի՞ տեսակի ծիրան ունեք։

4` Ֆարալիա, Նելսոն, Օրանժ Ռուբիս, Լունաֆուլ:

Քանի՞ տեսակի տանձ ունեք։

2՝ Վիլյամս, Կոնֆերանս:

Քանի՞ տեսակի հյութ քամող սարք ունեք։

Երկու տեսակի` խնձորի և նարնջի համար:

Որտե՞ղ կարող եմ գտնել ArLeAM թարմ հյութ քամող reFeel կայանների հասցեները։
ArLeAM-ի թարմ հյութ քամող reFeel կայանները վճարման ի՞նչ տարբերակներ են սպասարկում

Կարող եք վճարել կանխիկ, ինչպես նաև kerpak հավելվածի միջոցով։

Ինչպե՞ս կարող եմ համագործակցել Ձեզ հետ ։

Համագործակցության առաջարկը կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև՝ լրացնելով համապատասխան տվյալները կայքի «Դառնալ գործընկեր» բաժնում։

Ձեզ մոտ աշխատելու համար ու՞մ պետք է դիմեմ։

Կարող եք Ձեր CV-ն ուղարկել [email protected] հասցեին կամ այցելել կայքի career բաժինը:

Ի՞նչ ծառայություններ եք մատուցում։

Պալետավորում, տեսակավորում, մեղրամոմով մշակում, պահեստավորում, սառնարաններ, մրգերի վրա լազերային տպագրություն, փաթեթավորում :

Մեծածախ վաճառք իրականացնո՞ւմ եք ։

Այո:

Որտե՞ղ են գտնվում ArLeAM-ի ինտենսիվ այգիները:

ՀՀ, 0214, Արագածոտնի մարզ, համայնք Կարբի, 21-րդ փ․ 7։

Ո՞ր սոցիալական հարթակներում կարող եմ գտնել ձեզ։