Պտղամսով խնձորի հյութը թարմացնող և անուշահամ ըմպելիք է: Այն պարունակում է խնձորի պտղամսի փոքր մասնիկներ՝ ինչը հյութին տալիս է ավելի խիտ կառուցվածք և ավելացնում է օգտակարությունը:
Բաղադրությունը՝ խնձորի հյութ: Արտադրված է սառը մզման եղանակով: Առանց շաքարի հավելման: Առանց շաքարի հավելման է և չի պարունակում պահածոյացնող նյութեր, գունանյութեր և բուրավետիչներ։
Մանրէազերծված է:

Սննդային արժեքը 100 մլ-ում՝ սպիտակուցներ 0,30 գ, ճարպեր 0,20 գ, ածխաջրեր 15,20 գ: Էներգետիկ արժեքը՝64 կկալ / 267,78 կՋ:
Պահել +2 °C-ից +20 °C ջերմաստիճանի և 75%-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Բացելուց հետո պահել +2 °C-ից +4 °C ջերմաստիճանում, մեկ օրից ոչ ավել:
Թույլատրվում է պտղամսի առկայություն:
Օգտագործելուց առաջ թափահարել: