Կարմիր, անապակ, հանգիստ

Խաղողի սորտերը՝ 50% Սև Արենի, 50% Հաղթանակ

Հնացումը կաղնե տակառներում՝ չի հնացվել, արտադրվել է չժանգոտվող պողպատից պահամաններում

Արագածոտնի մարզ

Գույնը՝ ինտենսիվ նռնագույն՝ աղյուսադարչնագույն երանգներով: Միջին խտության, բյուրեղյա մաքուր:

Բույրը՝ բազմատարր, ընդգծված փայտածաղկային երանգներով, մասնավորապես՝ մանուշակի: Ինտենսիվ հետագծվում են թարմ խնկունի և չորացրած, չամչացած հատապտուղների (կեռաս), ինչպես նաև բուսական երանգների (սունկ, տրյուֆել) նոտաները: Զգացվում է թեթև անուշաբույր քաղցրություն (վանիլ, քաղցրարմատ):

Համը՝ թարմ, թեթև, փափուկ տանիններով։ Քիմքում զգացվում են թարմ կարմիր հատապտուղներ՝ հաճելիորեն միաձուլված ծխախոտի նոտաների հետ, թեթևակի նշմարվում է սիգարի տուփի (հյումիդորի) բույրը։

 

Պահել +5°C-ից մինչև +20°C ջերմաստիճանի, 85%-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության, օդափոխվող և լույսի ճառագայթների ուղղակի ազդեցությունից պաշտպանված պայմաններում: Շիշը բացելուց հետո պահպանել փակ վիճակում, +5°C-ից +8°C ջերմաստիճանում` 5 օրից ոչ ավել: Պիտանելիության ժամկետն անսահմանափակ է պահման պայմաններին հետևելու դեպքում, երկարատև պահպանման դեպքում նստվածքի առակայությունը թույլատրելի է:

Արտադրող՝ Ոսկեվազի գինու գործարան