Օգտագործման Պայմաններ

1. Ներածություն

1.1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում և կարգավորում են ArLeAM ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք) ArLeAM.love կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:

1.2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտատեր (այսուհետ նաև՝ Օգտատեր, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված՝ Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, և անվերապահորեն ընդունում եք դրանք, ինչպես նաև գաղտնիության քաղաքականությունը անկախ նրանից թե Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտատեր, թե՝ ուղղակի այցելու:

1.3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն Պայմաններում»: Փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտատիրոջ պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների և «Գաղտնիության քաղաքականության» փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք՝ Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա: Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:

1.4. Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտատեր դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

2. ArLeAM.love-ի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց մատուցման կարգը

2.1. ArLeAM.love-ը գնումների էլեկտրոնային տարբերակ է, որը թույլ է տալիս սպառողին գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը, կատարել առցանց վճարում և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: Կայքը՝ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելուին տրամադրում է գնում կատարելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն:

3. Գրանցում

3.1.Օնլայն խանութից գնումներ կատարելու համար Դուք կարող եք գրանցվել Կայքում:

3.2. ArLeAM.love-ում գրանցվելու կամ ցանկացած այլ եղանակով պատվեր կատարելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկան և բարձր:

3.3.Դուք հաստատում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

4. Առաքում և վաճառք

4.1 Պատվերներն ընդունվում են առցանց՝ ArLeAM.love կայքի միջոցով

4.2 ArLeAM.love կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե անհրաժեշտությունը կա: Ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

5. Առաքման կարգ

5.1. Երևան քաղաքում առաքումն արժե 1000 դրամ: Առաքման ժամկետը պարբերաբար փոխվում է կախված պատվերների քանակից և այլ պայմաններից: Առաքման համար նշված ժամկետը կարող է տարբերվել փաստացի առաքման ժամկետից:

6.Պատվերների կարգավիճակը և պատմությունը

6.1.Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևել պատվերների պատմությանը և տեսնել կատարված պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Հանձնված է հավաքման», «Առաքումը սկսված է», «Ամբողջությամբ առաքված է» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:

7. Վճարման եղանակները

7.1 ArLeAM.love-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

7.2 Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Master Card, Visa վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:

7.3 Քարտով ցանկացած վճարում կատարելիս դուք հաստատում եք, որ հանդիսանում եք քարտի օրինական օգտագործող /քարտի սեփականատեր, այլ լիազորված օգտատեր և առկա են բոլոր իրավասությունները գործարք կատարելու համար: Կայքում գրանցված հաշվետերը և քարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում ընկերության հանդեպ առկա բոլոր դրամական պարտավորությունների համար: Ընկերության պահանջով՝ կախված պատվերի տեսակից և գումարի մեծությունից, կարող են պահանջվել այլ լրացուցիչ երաշխիքներ առաքումն իրականացնելուց առաջ, եթե վճարում կատարող քարտապանը և/կամ գրանցված օգտատերը չեն նույնացվում կամ դրանք տարբեր անձինք են:

8. Պատվիրած ապրանքի վերադարձ կամ փոխանակում

8.1 Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ բացառությամբ այն ապրանքերի, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման:

8.2 Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու՝ Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, անհրաժեշտ է կապ հաստատել հաճախորդների սպասարկման բաժնի հետ և վերադարձի հաստատման դեպքպում Դուք կարող եք մեր առաքիչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:

8.3 Գումարի վերադարձը տեղական բանկային քարտերի համար կատարվում է մեկ օրվա ընթացքում: ՎՏԲ և այլ արտասահմանյան քարտերի դեպքում վերադարձը կատարվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

9.1 Մեզ հետ կարող եք կապ հաստատել էլ. Նամակների, live chat-ի կամ զանգահարելու միջոցով: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակների միջոցով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունները:

9.2 ArLeAM.love-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ(emails)`

  • Ի պատասխան Ձեր նամակների
  • Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
  • Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, երբ բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:

10. Կայքի պատասխանատվությունը

10.1 ArLeAM.love կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը՝ Ձեր կողմից արված առաջարկ, գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին՝ մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:

10.2 Ապրանքը՝ առաքիչի կողմից մատակարարվելուց հետո, Ձեր կողմից այն ընդունվելով՝ Դուք հաստատում եք ապրանքի քանակական կամ որակական հատկությունների վերաբերյալ` Ձեր առարկությունների բացակայության փաստը:

10.3 Ընկերությունն ազատվում է իր ստանձնած պարտավորությունները կատարելու կամ ուշացնելու պատասխանատվությունից, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս եղած պատճառներով: