Արենի Սիրա Կարմիր Անապակ Գինի

Գինին պատրաստված է 60% Սև Արենիից և 40% Սիրայից

Գույնը՝ վառ և հագեցած սուտակագույն:

Բույրը՝ ընդգծված կարմիր հատապտուղներ (լոռամիրգ, ելակ, ազնվամորի), անանուխի, մանուշակի թեթև նոտաներով, ինչպես նաև պղպեղի երանգով: Աերացիայից հետո հայտնվում են մշկընկույզի և տրյուֆելի երանգներ։

Համը՝ արտահայտված պղպեղի երանգներ (աղացած սև պղպեղ), օժտված է նաև փափուկ, մետաքսանման տանիններով՝ հաճելի տտիպ ազդեցությամբ և չափավոր հետհամով:

Երկիրը՝ Հայաստան

Թնդությունը՝ 13,3%

Տարի՝ 2020

Գինու միրգը՝ Խաղող

Տարածաշրջանը՝ Վայոց Ձոր