
Ծիրանի նեկտարը քաղցր և անուշաբույր ըմպելիք է, որը պատրաստված է հասած և հյութալի ծիրաններից:
Բաղադրությունը՝ ծիրանի խյուս 40%-ից ոչ պակաս, շաքար, ջուր: Չի պարունակում գունանյութեր և բուրավետիչներ:
Մանրէազերծված է:
Սննդային արժեքը 100 մլ-ում՝ սպիտակուցներ 0,82 գ, ճարպեր 0,22 գ, ածխաջրեր 12,23 գ: Էներգետիկ արժեքը՝ 54 կկալ / 225,94 կՋ:
Պահել +2 °C-ից +20 °C ջերմաստիճանի և 75%-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Բացելուց հետո պահել +2 °C-ից +4 °C ջերմաստիճանում, մեկ օրից ոչ ավել:
Թույլատրվում է պտղամսի առկայություն:
Օգտագործելուց առաջ թափահարել: