Արենի Հնացված Կարմիր Անապակ Գինի

Հնացումը կաղնե տակառներում՝ 12 ամիս (արցախյան կաղնեփայտ, միջին խարկվածության)

Խաղողի տեսակը՝ 100% Սև Արենի

Գույնը՝ վառ հագեցած սուտակագույն, թեթև նռնագույն երանգով, միջին խտության:

Բույրը՝ բազմատարր, թարմ բույր։ Վառ արտահայտված հատապտղային փունջ (թարմ ազնվամորի, մոշ և կեռաս)։ Պղպեղի երանգը նրբագեղ կերպով միաձուլվել է բուրավետ փնջին (աղացած սև պղպեղ, բուրավետ պղպեղ), համեմունքների հետ (դափնու տերև, մեխակ և անուշահոտ անիսոն): Գրավիչ քաղցր նրբություն բույրի մեջ։

Համը՝ փափուկ, բազմաշերտ: Թավշյա տանիններով (երիտասարդ, կանաչ) թարմ, թթվային երանգներ: Համը շատ հարուստ է թարմ հատապտուղներով և գայթակղում է ծաղկային փնջով (մանուշակ, յասաման): Երկարատև, գրավիչ հետհամ՝ վանիլի և երիտասարդ, թարմ ռեհանի երանգներով:

Երկիրը՝ Հայաստան

Թնդությունը՝ 14,1%

Տարի՝ 2020

Գինու միրգը՝ Խաղող

Տարածաշրջանը՝ Վայոց Ձոր